Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն այլևս սահմանափակումներ չի սահմանի ֆինանսական ընկերությունների կողմից իրանական նավթ գնելու համար` իր այս որոշումը մեկնաբանելով համաշխարհային շուկայում բավարար մրցակցության պայմաններ ստեղծելու ցանկությամբ:
Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հուշագրում:
«Իմ վարչակազմը կողմ չէ իրանական նավթի գնման հարցում հետագա կրճատումներին», - ասվում է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում:
Ամերիկյան կառավարության այս որոշումը մեկնաբանվում է այլ երկրներում նավթի արդյունաբերման ծավալների մեծացմամբ, ինչպես նաև ռազմավարական պահուստների առկայությամբ:
Միևնույն ժամանակ Օբաման խոստացել է շարունակել ուշադիր հետևել իրավիճակին: