Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը սպանվել է Սեն Դենում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ


23:23 , 18 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դեն արվարձանի բնակարաններից մեկում  լուսադեմին իրականացված հատուկ գործողությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է  The Independent-ը:

Այսօր  ավելի վաղ հաղորդվում էր, որ առավոտյան հատուկ գործողություններն ուղղված էին 27-ամյա ահաբեկչին հայտնաբերելուն:

Բնակարանի խուզարկության ժամանակ պայթյուններ են հնչել փարիզյան արվարձանում:
Washington Post-ի տվյալներով`  երկու բարձրաստիճան պաշտոնյա հաստատել են  ԻՊ-ի շարքերում ներգրավված ահաբեկչի սպանության փաստը: Նրանց հաղորդմամբ` բնակարան ներխուժելիս տեղի ունեցած բախման արդյունքում երկու ահաբեկիչ  է սպանվել` Աբաուդը և Սալահ Աբդեսլամը, որը նույնպես որոնման մեջ էր գտնվում:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել են: