Ովքեր կարծում են, որ ՀՀԿ-ն կդառնա ՊոլիտԲյուրո, դրանով փաստում են, որ իրենց կուսակցությունը գոյություն չունի


19:47 , 18 նոյեմբեր, 2015

«Ոչ»-ի կողմնակից այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր կարծում են, որ ՀՀԿ-ն կդառնա ՊոլիտԲյուրո, դրանով փաստում են, որ իրենց կուսակցությունը գոյություն չունի: Որովհետև ՊոլիտԲյուրո կարող է գոյություն ունենալ միայն միակուսակցական երկրում, որտեղ այլ կուսակցություններ չկան: Ստացվում է, որ ձեր կուսակցությունը կուսակցություն չեք համարում:
Նմաններին հանգստացնեմ. ՀՅԴ-ն եղել է, կա ու կլինի: Այնպես որ՝ միակուսակցական երկիր Հայաստանը չի՛ դառնա:
Աշխատեք, որ ձեր կուսակցությունն էլ կուսակցություն լինի՝ ունենա սկզբունքներ, ծրագիր, ինչպես նաև քաղաքական կամք ու հաստատակամություն՝ սեփական որոշումներին հակասող բաներով չզբաղվելու համար: