Ռուսական շոու բիզնեսի ո՞ր հայտնի երգչուհու հետ է զուգերգ կատարել Մարտ Բաբայանը


16:30 , 18 նոյեմբեր, 2015

Ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը շուտով զուգերգ կներկայացնի ռուսական շոու բիզնեսի հայտնի երգչուհի Զառայի հետ։ Այս մասին առաջին անդրադարձը երգիչը վստահել է BlogNews-ին:)

Մարտը և Զառան օրերս ձայնագրել են «Полетели дни» կոչվող երգը, որի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Ասլան Գուսեյնովը։

Երգի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին՝ «Տաշի շոու» ամանորյա համերգի ժամանակ։ «Полетели дни» երգը տեսահոլովակ կունենա, թե՝ ոչ, Մարտն ու Զառան դեռ չեն որոշել։

Երգիչը BlogNews-ին է տրամադրել նաև տեսանյութ ձայնագրման ստուդիայից։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի