Օլանդը շտապ հանդիպում է անցկացրել վարչապետի ու ՆԳ նախարարի հետ


12:30 , 18 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է .

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում շտապ հանդիպում է անցկացրել երկրի վարչապետ Մանուել Վալսի ու ներքին գործերի նախարար Բերնար Կազնովի հետ։

Ինչպես նշում է gazeta.ru-ն, երկրի ղեկավարությունը հետևում է փարիզյան Սեն Դենի արվարձանում իրականացվող հատուկ գործողության ընթացքին, որի շրջանակներում հետապնդվում են ենթադրյալ ահաբեկիչները։

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ բոլոր ահաբեկիչները ոչնչացված են և ձերբակալված, սակայն վերջին տվյալների համաձայն՝ հատուկ գործողությունը շարունակվում է արդեն 4 ժամ։