8 մլն դոլարի ներդրումներ ՀՀ-ում


12:37 , 18 նոյեմբեր, 2015

Օրերս մեկնարկել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը: ԱՄՆ պատվիրակության ղեկավար, ամերիկյան կողմի համանախագահ, ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Էլիզաբեթ (Բեթսի) Հաֆները հանդիպումն անվանել է պատմական: Վերջինս ասել է, որ այսքանով հանձնառությունը չի սահմանափակվում, սա ուղղակի սկիզբն է, և աշխատանքը սկսվում է այս պահից:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր խոսքում նշել է, որ պետք է մշակվեն օտարերկյա ներդրումները խրախուսելու համար տարբեր սխեմաներ, ներդրվելու է բիզնես օմբուդսմենի ինստիտուտը, և արդեն իսկ աշխատանքներ են տարվում օրենսդրության բարելավման համար:

Նախարարը նշել է նաև, որ այս տարվա սկզբից ամերիկյան ներդրումները կազմել են 8 մլն դոլար, իսկ հաջորդ տարի կկայանա ներդրումային համաժողով: