Հավատարիմ շունը 300 կմ է անցել իրեն փրկած տիրուհու մոտ վերադառնալու համար


05:48 , 18 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ռուսաստանում փրկված շունը 300  կմ տարածություն է անցել  վերադառնալու այն աղջկա մոտ, ով անասնաբույժի մոտ բուժել էր կենդանու կոտրված թաթերը:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը` Ռոստովի  26-ամյա բնակչուհի  Նինա Բարանովսկան բուժումից հետո շանը հանձնել է այլ տիրոջ, որն ապրում էր 300 կմ հեռավորության վրա։  

Օրեր անց նա հեռախոսազանգ է ստանում, որ կենդանին անհետացել է և տուն վերադառնալով` տեսնում է շանը՝ իր տան բակում։