Թևան Պողոսյանն առաջարկում է Կառավարությանը հարցեր տալու ժամկետը 3 րոպեից 2 րոպե դարձնել


15:32 , 17 նոյեմբեր, 2015

Ազգային Ժողովում Թևան Պողոսյանի առաջարկն ա քննարկվում, որով կառավարությանը հարցեր տալու ժամկետը կկրճատվի 3 րոպեից 2 րոպե, առաջարկ եղավ նաև դարձնել 1 րոպե, գրավոր հարցերն էլ ընդհանրապես հանել կամ թողնել 2 գրավոր հարցի  հնչեցման հնարավորություն, որպեսզի կառավարության ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրար հետ չպայմանավորվեն ու ժամանակ սպանեն։ Մի խոսքով, բոլորը կողմ են, նույնիսկ հանրապետականները, մեկ էլ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը սկսեց բողոքել, թե էն ժամանակ որ գրանցվում էինք, ու մեր հերթը չէր հասնում, գոնե գրավորն էինք հնչեցնում, որ ժողովուրդը տեսնի՝ աշխատում ենք, հիմա էդ էլ որ հանեք, ժամանակն էլ կրճատեք, ի՞նչ ենք ցույց տալու մեր ժողովրդին։))