Նոր շքեղ ու թանկարժեք մեքենա` Դուբայի ոստիկանության ճոխ «ավտոտնակում» (լուսանկարներ)


03:08 , 17 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Դուբայի ոստիկանությունը նոր շքեղ մեքենա է ավելացրել իր ճոխ մեքենաների ավտոշարասյանը։

Daily Mail-ի փոխանցմամբ` այս անգամ հավելումը Porsche 918 Spyder-ի տեսքով է: Այս մեքենան ոչ միայն շատ թանկ է` 555,000 ֆունտ արժողությամբ, այլև շրջակա միջավայրի վրա իր ազդեցությամբ իսկական էկոհրաշք է համարվում:

Դուբայի ոստիկանության մեքենաների թվում են նաև Bugatti, Lamborghini, Ferrari և այլ թանկարժեք մակնիշների մեքենաներ: