Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներս պահանջում ենք նորմալ խաղ


23:06 , 16 նոյեմբեր, 2015

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներս պահանջում ենք նորմալ խաղ, բոլորս պահանջում ենք նորմալ ֆուտբոլ ու կարծում եմ՝ այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Երբ բանը հասնում է նրան, որ մարդիկ գոռում են ֆուտոլի պատասխանատուների անուններն ու պահանջում են հրաժարական, դա նշանակում է, որ երկրպագուներիս ու ֆուբոլի պատախանատուների միջև անդունդ է առաջացել՝ մարդիկ ունեն հարցեր և չկա դրանց պատասխանները: Հարցերը շատ պարզ են. ինչպես եղավ, որ վերելքի վրա գտնվող և մեզ ուրախություն ու հպարտություն պարգևող ազգային թիմը հանկարծ սկսեց խայտառակ խաղ ցուցադրել: Անձամբ ես երբեք այս հարցի պատասխանը չեմ լսել և ոչ մեկից: Չեմ տեսել նաև ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված կոնկրետ քայլեր, կամ հավաստիացումներ, որ քայլեր կձեռնարվեն: Ֆուտբոլը մեր ամենասիրված մարզաձն է ու այստեղ պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեն, հատկապես, երբ տեսել են, թե զայրացած երկրպագուներն ինչեր կարող են անել: