Armfootball.com-ը գրում է.
«Առաջին ճակատի» (FAF) անդամները երթով շարժվել են դեպի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Հիշեցնենք, որ ՖԱՖ-ի անդամները հոկտեմբերի 16-ին երկայացրել էին 3 պահանջ /երկրպագուների 3 ցանկություն/ ուղղված ՀՖՖ-ին:
Ներկա պահին երթի մասնակիցները գտնվում են ՀՖՖ-ի գրասենյակի մոտ: Երթից հետո ֆաֆականները հայտարարել էին, որ սպասելու են 40 րոպե, որից հետո դիմելեւ ավելի կտրուկ գործողությունների:
Քիչ առաջ երկրպագուները հանդես եկան նոր հայտարարությամբ.
- Եվս 15 րոպե եւ մենք հանդես կգանք վերջնական հայտարարությամբ,- նշեցինք ֆաֆականները: