Մոտ մեկ ժամ մահացած էի ձևանում. Փարիզի ահաբեկչությունից փրկված ֆրանսուհին կիսվում է իր պատմությամբ


14:36 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Փարիզի «Բատակլան» համերգասրահի ռոք համերգի այցելուներից մեկը Facebook–ի իր էջում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ ահաբեկչության ժամանակ:

The Telegraph-ը ներկայացնում է «Բատակլանի» պատանդներից մեկի`  Իզոբել Բովդեղիի ողբերգական  պատմությունը, ով ուրբաթ երեկոյան հայտնվել էր «Բատակլան»–ի հարձակման թիրախում:

22-ամյա Իզաբելը ռոք համերգին գնացած է եղել ընկերոջ հետ:  Համերգը վայելելու փոխարեն ֆրանսուհին ստիպված է եղել մոտ մեկ ժամ պառկել օտարների արյամբ ողողված վայրում` մահացած ձևանալով: Սոցցանցում նա հրապարակել է իր արյունոտ վերնազգեստի լուսանկարը:

«Վեցերորդ երգից հետո հուժկու պայթյուն որոտաց: Չէի ուզում հավատալ իրականությանը, կարծում էի` որևէ մեկը կարթնացնի ինձ և կասի, որ դա մղձավանջ էր…», - գրում է ֆրանսուհին: