ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հյուսիսային Կորեա


09:56 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այս շաբաթ կայցելի Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան, հայտնում է Газета-ն:

Նշվում է, որ դա կլինի Մունի առաջին այց այդ երկիր՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Աղբյուրը նշում է, որ ուղևորությունը հնարավոր է կօգնի կարգավորել հարաբերությունները Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև, կօգնի լուծել վտանգավոր իրավիճակը, որը կապված է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ: