Բժիշկները հերքում են Փարիզի ահաբեկչության զոհերի ավելացման մասին լուրը. զոհերի թիվը 129 է


07:15 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Փարիզի ահաբեկչության զոհերի թիվը չի ավելացել. պաշտոնական տվյալներով` այն 129 է և ոչ թե 132, ինչպես ավելի վաղ հաղորդում էր: Ինչպես տեղեկացնում է  РИА Новости-ն` այս մասին ասվում է AP-HP կազմակերպության հայտարարության մեջ, որը միավորում է Փարիզի և Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանի հիվանդանոցները:

Ավելի վաղ АР-НР-ն հաղորդում էր, որ ծանր վիրավորներից 3-ը մահացել են հիվանդանոցում: Սակայն ինչպես պարզվում է, այդ մարդկանց մահն արդեն գրանցված է եղել Փարիզի դատախազությունում և մտնում էր նախկին 129-ի մեջ: Պարզապես АР-НР-ի հայտարարություն ուշացել էր:

Բժիշկներն ընդգծել են, որ միայն դատախազն իրավունքն ունի հայտարարելու ահաբեկչությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը: