Ֆրանսիական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի՝ ահաբեկիչների վերապատրաստման կենտրոնները Սիրիայում


03:30 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ֆրանսիական օդուժը զանգվածային ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորմանը  Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում:

РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով` ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի հրամանատարական կետը և ուսուցման ճամբարը:

Հրամանատարական կետն ԻՊ-ի կողմից օգտագործվում էր նաև որպես զինապահեստ և ջիհադականների վերապատրաստման  կենտրոն: Երկրորդ թիրախը ծառայում էր որպես ահաբեկիչների պատրաստման կենտրոն:

Ինչպես հայտնում է աղբյուրը` ռազմական գործողությանը 10 կործանիչ է մասնակցել, որոնք 20 ռումբ են նետել ԻՊ-ի դիրքերին: