Google-ի քարտեզի օգնությամբ հայտնաբերվել է 9 տարի առաջ անհետացած տղամարդու դին` ջրասուզված մեքենայում


01:50 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ Միչիգան նահանգի իշխանությունները հայտնում են, որ Google Maps քարտեզում ավելի վաղ նկատված ջրասույզ եղած մեքենան պատկանում է մոտ մեկ տասնամյակ առաջ անհետ կորած տղամարդուն:

Ինչպես փոխանցում է Huffington post-ը` մեքենայում տղամարդու մարմին է հայտնաբերվել, որն էլ, ինչպես պարզվել է փորձաքննության արդյունքում,  տարիներ առաջ անհայտացած ամերիկացու դին է:

72-ամյա տղամարդը անհետ կորած էր համարվում 2006-ի հոկտեմբերի 11-ից: