Ռոնդա Ռոուզին նոկաուտի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց (Video)


18:15 , 15 նոյեմբեր, 2015

1387394661_ronda_rouseyGalaTV.am-ը գրում է.

Ավստրալական Մելբուռնում կայացել է UFC-193 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում միմյանց հետ մրցեցին աշխարհի չեմպիոնուհի, անպարտելի Ռոնդա Ռոուզին եւ չեմպիոնության հավակնորդ Հոլլի Հոլմը:

Վերջինս մենամարտի առաջին ռաունդը հաջող անցկացրեց` պահպանելով իրեն հարմար տարածությունը եւ դիպուկ հարվածներ հասցնելով: Երկրորդ ռաունդում Ռոուզին նետվեց առաջ եւ գլխին ուժեղ հարված ստացավ մրցակցի կողմից: Մրցավարը դադարեցրեց մրցավեճը:

Ռոնդա Ռոուզին նոկաուտից հետո տեղափոխվեց հիվանդանոց: Առայժմ նրա վնասվածքի աստիճանը հայտնի չէ: