Ավտոմեքենան ընկել է Մեղրի գետը, նախնական տեղեկություններով կա երկու զոհ


15:41 , 15 նոյեմբեր, 2015
2_122

GalaTV.am-ը գրում է.

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ: