Անթալիայում տեղի է ունենալու «Մեծ Քսանյակի» երկօրյա գագաթաժողովը


14:57 , 15 նոյեմբեր, 2015
g20_flags_040913

GalaTV.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է արդեն Անթալիա, որտեղ տեղի է ունենալու «Մեծ Քսանյակի» երկօրյա գագաթաժողովը:

Սպասվում է, որ գագաթաժողովի հիմնական մասը վերաբերելու է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 129 մարդ:

Սպասվում է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անելու երկրների առաջնորդներին պայքարել արմատական ծայրահեղականների դեմ եւ վերջ դնել Սիրիայի քաղաքացիական պատերազմին:

Գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը նույնպես բանակցություններ են վարելու: Այս մասին անցյալ շաբաթ հայտարարել էր ՌԴ  նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հնարավոր է, որ ՌԴ նախագահը անձամբ հանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, այս մասին հայտնել Սպիտակ տան մամլո խոսնակ Ջ.  Էռնեստը:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան