Աշխարհում ահաբեկիչն ազգություն չունի, դրանք ուռուցքներ են, որ պետք է հեռացվեն այս մոլորակի վրայից


17:09 , 14 նոյեմբեր, 2015

Մեկ ժամ է հավաքում եմ մտքերս, բայց չեմ կարողանում սոսնձել իրար: Չեմ կարողանում ինչ-որ բառերի հավաքածու գտնել անմեղ զոհերի հիշատակի համար:

Ֆրանսիան այս տարին սկսեց ծանր և ավարտում է էլ ավելի ծանր ողբերգությամբ: Աշխարհում ահաբեկիչն ազգություն չունի, դրանք ուռուցքներ են, որ պետք է հեռացվեն այս մոլորակի վրայից: Անմեղ զոհեր ու կրկին աշխարհը կսկսի խոսել, վեհ արժեքներից և գաղափարներցի, բայց այդ խոսքերի փոխարեն, առանց ժամանակ կորցնելու պետք է ոչնչացնել ԻԼԻՊ-ի զինյալներին:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ժամանակին՝ միասնական ուժերով հաղթել են Հիտլերին: Հիմա պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները և քանդեն հերթական «բեռլինյան պատն» ու իրար հետ ոչնչացնեն այդ ուռուցքը:

Ֆրանիսայում և Եվրոպայում այս դեպքերից հետո ատելությունը մահմեդականների հանդեպ կմեծանա: Վախենամ սա առիթ հանդիսանա, որ շատ տեղերում մահմեդականները դժվարություններ զգան, բայց չենք էլ կարող մեղադրել հասարակ մարդկանց իրենց ատելության համար, նրանք չեն էլ պատկերացնում, որ ԻԼԻՊ-ի զինյալները մահմեդականների հետ առհասարակ կապ չունեն, դրանք վիժվածքներ են:

Հանգստություն հոգիներին և համբերություն Ֆրանսիացիներին։