Բոլորս էլ ցավում ենք անմեղ զոհերի համար, բայց դրանք հետևանք են երկրների վարած քաղաքականության


14:38 , 14 նոյեմբեր, 2015

Գնաաաաց... Ինչքան հին ու նոր գուշակություններ կան, առաջ են քաշվում: Քադաֆին, Վանգան, Սադամը կախվելուց էս ասեց, 1234 տարի առաջ եսիմ ում քեռու տղեն գուշակել էր էս իրավիճակը, Ուրբաթ 13, ֆլան ֆստան... 
Ամեն ինչ պարզ ա: Եթե դու մեծ ու հզոր պետություն ես ու ամբիցիաներ ունես, որոնք ի ցույց ես դնում այս կամ այն երկիրը ավերակ սարքելով, նրա քաղաքացիներին սպանելով ու տեղահանելով, ապա պետք ա պատրաստ լինես նման հետևանքների (ամենաքիչը): 
Բոլորս էլ ցավում ենք անմեղ զոհերի համար, բայց դրանք հետևանք են երկրների վարած քաղաքականության: 
Էդ ինչի՞ Լիխտեյնշտենում մարդ մուրդ չի գմփում։