Ես այլ կերպ էի պատկերացնում ԲՀԿ-ի քայլերն ու հետագա պայքարը. Օսկանյան


17:39 , 13 դեկտեմբեր, 2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ: 
Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները: 
ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան, միասնական թեկնածուի հնարավորության շուրջ առաջացած բարդությունները և Գագիկ Ծառուկյանի`իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։ 

Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը։