16:46 , 13 դեկտեմբեր, 2012
1. Փողերը երջանկություն չեն բերում: Ես հիմա ունեմ 50 միլիոն, սակայն ես երջանիկ եմ այնքան, ինչքան 48 միլիոն ունենալու ժամանակ:
2. Ես կարծում եմ, որ հոմոսեքսուալ ամուսնություն պետք է տեղի ունենա միայն տղամարդու և կնոջ միջև:
3. Ես երբեք կաթ չեմ ըմպում: Կաթը երեխաների համար է: Երբ դու մեծանում ես, պետք է ըմպես գարեջուր:
4. Եթե դուք աշխատեք և խաղաք կանոնների ներքո, նշանակում է, որ ԱՄՆ-ն բաց է ձեր համար, և դուք կարող եք հասնել ամեն բանի:
5. Միշտ ձգտեք ավելի լավին և երբեք հետ մի նայեք:
6. Այն, ինչ ես ունեմ՝ իմ կարիերան, իմ հաջողությունները, իմ ընտանիքը, պարտական եմ Ամերիկային:
7. Կրթությունից ավելի կարևոր բան գոյություն չունի: Մեր ապագան կախված է մեր կրթության որակից:
8. Ես սիրում եմ կարմիր գույնը, քանի որ դա կրակի գույնն է: Եվ ինձ միշտ տեսնում եմ կրակի մեջ:
9. Տարիքի հետ համատեղ դառնում ես ավելի խելացի և ավելի լավը, ինչպես և ֆիլմում:
10. Եթե դա դժվար է հիշել, նշանակում է, որ դա դժվար է նաև մոռանալ:
11. Բոլորը ցավում են թուլամորթների համար` խանդը նույնպես պետք է վաստակել:
12. Միանգամայն պարզ է` եթե ձեզ մոտ ինչ-որ ցնցում է նկատվում, նշանակում է, որ դա յուղոտ է:
13. Երբեմն երբ դու շիկահեր ես տեսնում՝ հիանալի կրծքերով և հիանալի հետույքով, կարծում ես, որ նա պետք է լինի դատարկ, քանի որ բացի դրանցից ոչինչ չունի: Մեծ մասամբ դա այդպես է: Բայց ինչ-որ տեղ կա այնպիսին, որը այնքան խելացի է, ինչքան որ գեղեցիկ են նրա կրծքերը: