ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր. արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագիրը:
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 88.5 մլն դոլար:
Համաձայնագրով նախատեսված է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում, ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացում:
Ծրագրի նպատակն է նպաստել դպրոցների ուժեղացման վերականգնման ծրագրի իրականացմանը դպրոցների սեյսմապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում: