Վաղը Հայաստան կբերվեն Սուդանում վթարված ինթնաթիռի հետևանքով զոհվածների դիերը


11:28 , 12 նոյեմբեր, 2015

timthumb (1)Aadmag.am-ը գրում է.

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, ըստ նախնական տվյալների՝ նոյեմբերի 12-ին, Երևանի ժամանակով՝ 11:30-ին, BDR3751 Ջուբա-Խարթում-Երևան, իսկ այնուհետեւ՝ Երեւան-Մոսկվա-Սիկտիվկար չարտերային չվերթով իրականացվելու է աճյունների տեղափոխումը Հայաստան եւ Ռուսաստան։ Թռիչքի տեւողությունը մոտավորապես 8-ից 9-ը ժամ է։

Տեղափոխումը իրականացվում է ավիաընկերության կողմից՝ համապատասխան ապահովագրական ընկերության հետ համագործակցելով։