«Գոսծիներին» տեսնելու համար նախատեսված հավելվածները գողանում են ձեր գաղտնաբառերը


22:52 , 11 նոյեմբեր, 2015

Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելու համար նախատեսված հավելվածները միշտ էլ անհայտ ծագման ու ոչ պաշտոնական ինչ-որ բաներ են եղել: Չնայած նրան, որ մեր հանրությունը մինչև այսօր հավատում է «գոսծիների առեղծվածին», միևնույն է, դրա համար նախատեսված ինչ-որ նորմալ հավելված Ֆեյսբուքում դեռևս չկա ու իմ կարծիքով չի էլ լինելու:

Որպես օրինակ՝ InstaAgent հավելվածը, որը թույլ էր տալիս Ինստագրամում տեսնել հյուրերին: Պարզվել է, որ այդ հավելվածից օգտվողների տվյալները լոգիններն ու գաղտնաբառերն ուղարկվել է անհայտ սերվերներին:

Հետևաբար պետք չէ Ֆեյսբուքում օգտվել նմանատիպ հավելվածներից: Չի բացառվում, որ նման հավելվածներով, ծրագրերով ձեր գաղտնաբառերը գողանում են: