Հռոմի Պապը կոչ է արել հոգևորականներին հրաժարվել իշխանությունից և հարստությունից


23:48 , 11 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել կաթոլիկ եկեղեցու հոգևոր ծառայողներին, որոնք տարված են իշխանություն և հարստություն ունենալու մոլուցքով, ետ մնալ այդ ձգտումներից: Դիմելով հարյուրավոր կարդինալներին, եպիսկոպոսներին` Ֆրանցիսոկսը հստակ հասկացնել է տվել, թե ինչ պետք է անեն հոգևորականները. «Մենք չպետք է տարվենք իշխանություն ունենալու մոլուցքով, հակառակ դեպքում` եկեղեցին կկորցնի իր իմաստը: Աստված թող զերծ պահի իտալական եկեղեցուն գումարի, իշխանության  հետև ընկնելուց»:

Նա հավելել է, որ եկեղեցին պետք է մոտ լինի բոլոր լքյալներին, մոռացվածներին և անկատարներին. «Ես նախապատվությունը տալիս եմ վիրավոր եկեղեցուն, որ կորած է փողոցային կեղտի մեջ, բայց ոչ այն եկեղեցուն, որն արդեն վատ է զգում պարփակված լինելուց և կառչած է մնում սեփական անվտանգությունն ապահովելուց»: