«ВКонтакте»-ն արդեն կաշխատի թեգերով


20:50 , 11 նոյեմբեր, 2015

Սոցկայքում արդեն օգտատերերը կարող են ծանոթանալ օրվա թրենդային թեմաներին: 
Սա այս պահին հասանելի է միայն Ռուսաստանում, բայց շուտով կտարածվի նաև այլ երկրների վրա:

Քանի որ «ВКонтакте»-ն ավելի շատ կիրառվում է ռուսական ուկրաինական տիրույթում, հետևաբար կայքում թեգերի ի հայտ գալը կօգնի ավելի խորքային տեսնել, թե ինչ հարցեր են քննարկում ռուսական կամ ուկրաինական հանրությունը: Ճիշտ է, թվիթերում այսօր հնարավորություն կա տեսնել՝ կոնկրետ ռուսական տիրույթում ինչն է քննարկվում, բայց Ռուսաստանում թվիթերն այդ աստիճան զարգացած չէ:

Ֆեսյբուքի նոր որոնողական համակարգը, որը թույլ է տալիս տեսնել ամբողջ ֆեյսբուքի public գրառումները, կարծում եմ, կտանի դեպի թեգավորման:

Այս պահին «ВКонтакте»-ում ռուսների քննարկման թոփ թեգը ‪#‎янешарли‬-ն է: