70 տարվա «Արարատ» հայկական կոնյակը՝ մոտ $120.000-ով


15:14 , 11 նոյեմբեր, 2015

Ինչպես գրում է Asbarez-ը, աճուրդը նվիրված էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-րդ տարելիցին: Աճուրդի ընթացքում վաճառքի են հանվել ալկոհոլի, սիգարների, հագուստի և կենցաղային այլ իրերի Չերչիլի նախընտրած ապրանքատեսակները: Աճուրդը կազմակերպել էր Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը, մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայում Մոնակոյի դեսպան Էվելին Գենթան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդը: Աճուրդից ստացված հասույթը փոխանցվել է արքայազն Ալբերի կլիմայի փոփոխությունների, անապատացման դեմ պայքարի և կենսաբազմազանության հիմնադրամին: Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակի մեծ սիրահար էր, որն, ըստ որոշ տեղեկությունների, առաջին անգամ այն փորձել է 1943 թ. Յալթային կոնֆերանսում: Աճուրդում վաճառված կոնյակը Երևանի կոնյակի գործարանի բացառիկ հավաքածուից է, աճուրդին այն տրամադրել էր դեսպան Արմեն Սարգսյանը: