Դարձյալ ուժգին պայթյուն Սիրիայի Լաթաքիա քաղաքում. կան զոհեր ու վիրավորներ


12:38 , 11 նոյեմբեր, 2015

1439532140-4628Aadmag.am-ը գրում է.

Al Mayadeen հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սիրիայում ահաբեկիչների կողմից հրթիռային ռմբակոծության թիրախում հայտնվել է դարձյալ Լաթաքիան: Ինչպես հաղորդվել է, պայթյունները տեղի են ունեցել քաղաքային համալսարանից ոչ մեծ հեռավորության վրա:

Պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, իսկ ևս 49-ը՝ վիրավորվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակի ներկայացուցիչները Պալմիրայում 40 ահաբեկչի և 20 զրահապատ ավտոմեքենա են ոչնչացրել: