Մենք էդ մարդուն գրեթե հերոսացնում ենք, որովհետև մեր հարազատին չի սպանել, այլ ուրիշի


10:13 , 11 նոյեմբեր, 2015

Ժողովուրդ, շատ ցավալի ա, որ Սողոմոն Քոչարյանն առանց ազատությունը վայելելու մահացավ: Բայց ձեր գրառումները տեսնելով՝ լուրջ եմ ասում՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ էդ մարդը հերոսություն է արել, դրա համար են ցմահ նստեցրել...
Նա մարդ է սպանել՝ իր ասելով՝ կողոպտելու նպատակով... Ստացվում է, որ սպանվածը մեղք չէ՞ր, ընտանիք չունե՞ր... Վարորդ տղա ա եղել, ֆուռ ա քշել, որ իր ընտանիքը պահի, Սողոմոնը գյուլլել ա, որ թալանի: Ու արդարացումը սա էր՝ ես կռված տղա եմ, պետությունն ինձ չի պահել, ստիպված մարդ եմ սպանել: Հազարավոր կռվող տղերքի պետությունն անտեր ա թողել, հիմա ի՞նչ, պետք ա զենքը ձեռքին համատարած մարդ սպանեի՞ն... Մեզանից ո՞ր մեկն ա պատրաստ ներել կողոպտելու նպատակով մեր հարազատին սպանած որևէ մեկին: Ծանր ա, չէ՞, մտածելը... Իսկ մենք էդ մարդուն գրեթե հերոսացնում ենք, որովհետև մեր հարազատին չի սպանել, այլ ուրիշի...
Սա է արդարության մասին մեր սուբյեկտիվ ընկալումը: Արդարության ու բանականության սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ մենք անձնական շահ չունենք... Իսկ եթե մեր հանդեպ են անարդար վարվում, միշտ թվում է, որ մեզ վնաս տված մարդու պատիժն անհամեմատ թեթև ա...
Թերևս այսքանը...