Հայաստանից մեկ չկար՝ Օբամային ասեր՝ հիմա դու նախագա՞հ ես, թե՞ ֆեյսբուքիստ


19:31 , 10 նոյեմբեր, 2015

Երեկ լուր տարածվեց, որ սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ հայտնի ԱՄՆ Նախագահը գրանցվել է նաև Facebook-ում: Ավելին՝ Օբաման հայտարարել է, որ անձամբ է վարելու իր էջը:

Մտածում եմ, ինչ լավ է, որ այդ պահին Հայաստանից իր կողքը ոչ մեկ չկար, որ ասեր՝

ա. հիմա դու նախագա՞հ ես, թե՞ ֆեյսբուքիստ
բ. մի արա, թե չէ կդառնաս ֆեյսբուքյան նախագահ
գ. երկրում այդքան պրոբլեմ կա, իսկ դու Ֆեյսբուքով ես զբաղված
դ. դու որ այսօր Ֆեյսբուքում էջ ես բացում, վաղը նաև հաղորդում կվարես
ե. մի կրկնվի, Աշոտյանն արդեն վաղուց այդ գործն անում է
զ. Անկախ Հայաստանի ապագա քիֆերի շարքում մենակ դու էիր պակաս։

:))))