Մի՞թե Սեյրան Օհանյանը չի հասկացել այն պարզ ճշմարտությունը, որ զինվորականներն իրավունք չունեն միջամտել քաղաքական գործընթացներին


04:31 , 10 նոյեմբեր, 2015

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե բանակի բարձրագույն հրամանատարությունն ինչ կապ ունի «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզչության հետ: 

Մի՞թե Սեյրան Օհանյանը չի հասկացել այն պարզ ճշմարտությունը, որ զինվորականներն իրավունք չունեն միջամտել քաղաքական գործընթացներին: 

Անգամ Եգիպտոսի, Թուրքիայի նման երկրներում, որտեղ զինվորականները մեծագույն ազդեցություն ունեն և էականորեն կարող են ներազդել ներքաղաքական զարգացումների վրա, նմանատիպ հարցերում աշխատում են չեզոք կեցվածք ընդունել: 

Առաջին հայացքից ասվածը մանրուք է, բայց իրականում այսպիսի «մանրուքներն» էականորեն կանխարգելում են բանակի ըստ պատշաճի ղեկավարումը և անջրպետ ստեղծում հրամանատարի և ենթակաների միջև: