Ցանկացած մուրացկան միշտ մտածում է, որ բոլորն իրեն պարտք են


23:48 , 9 նոյեմբեր, 2015

Քիչ առաջ էստեղ մի նյութ եմ կարդում, որ մի դերասանուհի վթարի ա ենթարկվել, ու վիրահատության համար երկու միլիոն դրամ ա պետք: Ու տակը մի ճղճիմ, անասուն քած քոմենթ ա գրել.

«Մեր բիզնեսմեններն էդքան փող չունե՞ն, թող տանեն տան, ի՞նչ ա իրանց համար, մի օրվա ուտել-խմելու փող»:

Որ մարդուն օգնելը լավ բան ա, դեմ չեմ, բայց մի հատ էս քոմենթչի էգի մուրացկանի հոգեբանությանը նայեք, ու սա մենակ իրանը չէ, սա արդեն մի ամբողջ ազգի հոգեբանություն ա դարձել: Հա, ցանկացած մուրացկան միշտ մտածում ա, որ բոլորն իրան պարտք են, իսկ բիզնեսմենն իր աշխատած փողերը, մեծ հաշվով, ինքն ա որոշում՝ ռեստորանում ծախսի, թե դերասանուհու բուժման վրա: