ՃՈ-ն պետք է փորձի կարգավորել երթևեկությունը, մինչև մեր ԱՊՊԱ-ի ժողովուրդը կբարեհաճի դեպքի վայր


11:49 , 9 նոյեմբեր, 2015

Առավոտյան խոշոր խցանում էր Մյասնիկյան պողոտայում. Ավանից, Նորքի զանգվածներից դեպի կենտրոն իջնող մեքենաները ստիպված շրջանցնում էին և փորձում էին տեղ հասնել Զեյթունով, այնտեղ ևս խցանում առաջացավ: Անձրևին ՃՈ-ն կանգնած էր ու փորձում էին կարգավորել երթևեկությունը, բայց գործնականում անհնար էր, որովհետև, ինչպես հետո տեսա, Շրջանայինում վթար էր եղել, ու մինչև ԱՊՊԱ-ները կժամանեին ու իրենց գործը կանեին, կիլոմետրանոց խցանում էր արդեն: Նման դեպքերում, բացի տարաբնույթ հայհոյախառն արտահայտություններից, հայ վարորդները մտածում են ևս մեկ բան. չի՞ կարելի օրենսդրական փոփոխություն անել ու սահմանել ժամ, որից հետո, եթե ԱՊՊԱ-ն չի ժամանում, պետք է հիմք ընդունել ՃՈ-ի կամ վարորդների կողմից արված լուսանկարները: Հակառակ պարագայում ի՞նչ է ստացվում՝ ՃՈ-ն պետք է փորձի կարգավորել երթևեկությունը, մինչև մեր ԱՊՊԱ-ի ժողովուրդը կբարեհաճի դեպքի վայր, իսկ մյուս քաղաքացիները պետք է նյարդեր փչացնեն: Արդար չի։