Շատ ուժեր լծվել են «ԱՅՈ»-ի հակաքարոզչությանը՝ վախենալով ու չցանկանալով պատասխանատվություն վերցնել իրենց վրա


16:26 , 6 նոյեմբեր, 2015

Քանի որ նոր սահմանադրությամբ ընդդիմությանը լայն հնարավորություն է տրվում մասնակցելու պետական կառավարման գործընթացին, այսօր շատ ուժեր լծվել են «ԱՅՈ»-ի հակաքարոզչությանը՝ վախենալով ու չցանկանալով պատասխանատվություն վերցնել իրենց վրա: 
Այսպես լավ է՝ ողջ օրն անպտուղ հայհոյել ու դրանով ապահովել իրենց տեղն արևի տակ:
Հ.Գ. Հատուկ շեշտում եմ, որ այդ ուժերը լծվել են «ԱՅՈ»-ի հակաքարոզչությանը, քանի որ «Ոչ»-ի քարոզչություն չկա՝ թեմա չլինելու պատճառով: Ներկա «Ոչ»-ը ոչինչ չի առաջարկում: 
«Ոչ»-ն ընկալելի կլիներ, եթե հանդես գար ալտերնատիվ ու միասնական նախագծով: Բայց ոչ «Ոչ»-ի միասնականություն կա, էլ առավել՝ առաջարկվող ծրագիր ու նախագիծ: Ինչպես վերջին տարում չմասնակցեցին նոր նախագծի առաջարկմանը, այնպես էլ ներկայումս երկրի ու ժողովրդի կյանքը բարելավող ասելիքն է նրանց մոտ բացակայում: