ՖԻԴԵ նախագահն ու Սերժ Սարգսյանը քննարկել են հավակնորդների մրցաշարին վերաբերող հարցեր:
Կիրսան Իլյումժինովը տեղեկացրել է, որ նախատեսվածի նման մրցաշարը կանցկացվի 2016թ. գարնանը Մոսկվայում: Կազմակերպիչներն են ՖԻԴԵ-ն և «AGON» ընկերությունը՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ:
Մրցաշարի գործընկերն է «Տաշիր» ընկերությունների խումբը: Մասնակցության հրավեր է ստացել Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, որը չուներ մրցաշարի ուղեգիր:
Հ.Գ. Դե, Արոնյան ջան, հերթը քոնն ա, սպասում ենք քեզանից լավ ելույթներ հավակնորդների մրցաշարում: