Հաշմանդամների աշխատատեղերը կավելանան 50%-ով


20:00 , 5 նոյեմբեր, 2015

Հաշմանդամները համարվում են հասարակության ամենախոցելի խավերից մեկը: Ինտեգրացիոն ծրագրերից զատ, հասարակությունից չտարանջատվելու համար հարկավոր է նրանց ապահովել աշխատանքով:

Նախնական տվյալներով՝ արդեն իսկ հաջորդ տարի զբաղվածության ծրագրի շրջանակում հնարավոր կլինի աշխատանքի տեղավորել 50%-ով ավելի շատ հաշմանդամների: Սպասվում է նաև, որ զբաղվածության պետական գործակալություն դիմող երիտասարդների նվազագույնը 15%-ը կունենա աշխատանք:

Նախորդ տարի հաշմանդամների թիվը հասել է 198 հազարի: Բնականաբար, այս ծրագրի իրականացումը զգալիորեն կկրճատի գործազրկության թիվը Հայաստանում և զուտ բարոյական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն հաշմանդամների վրա: