Քաղաքական գործիչներին առաջարկում եմ նախ քաղաքակրթվել, հետո մտնել քաղաքականություն


00:09 , 12 դեկտեմբեր, 2012
Քաղաքական մեկնաբան

Օրինակ սկզբի համար վատ չէր լինի սովորելը, որ եթե լրագրողը զանգահարում է և խնդրում 1-2 րոպե ձեր թանկագին ժամանակից, ուրեմն հնարավորության դեպքում կարելի է լինել բարեհամբույր, խոսել լրագրողի հետ, իսկ եթե մերժել, ապա մերժել կիրթ ձևով, ոչ թե հռեկոպալ բռի չոբանի նման հեռախոսն անջատել և այնուհետև զանգերին չպատասխանել։ Քանի չսովորեք հարգել, հարգանք չակնկալեք։ Եվ թող ոչ ոք չզարմանա ու չնեղանա, թե ինչու եմ իմ հոդվածներում և հրապարակումներում ցույց տալիս իրենց իրական և ողորմելի դեմքերը։