Ֆեյսբուքից օգտվողների թիվը գերազանցել է 1,5 միլիարդը


15:02 , 5 նոյեմբեր, 2015

Երրորդ եռամսյակում Ֆեյսբուքից օգտվողների թիվն աճել է 60 միլիոնով: Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում ավելի քան 1,55 մլրդ օգտատեր ունի Ֆեյսբուքը:

Ամերիկացիներն իրենց ինտերնետի 20%-ը «ծախսում են» Ֆեյսբուքում և Ինստագրամում, հայտնում է Ֆեյսբուքը:

Սեպտեմբերից բջջայինով սոցցանցերից օգտվողների քանակն աճել է 27%-ով և կազմում է 894 միլիոն:

Ֆեյսբուքը գրանցել է օրական վիդեոներ մոտ 8 միլիարդ դիտում 500 միլիոն լսարանով:

Ընկերության հասույթն աճել է 45,4 %-ով մինչև $4,3 մլրդ, իսկ ծախսերն աճել են 68%-ով և կազմել $3 մլրդ: