Replik.am-ը գրում է.
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ հունական Լեսբոս կղզու մերձակայքում խորտակվել է Թուրքիայից ժամանած փախստականների նավակ:
Նավակում եղել է մոտ 50 մարդ, երկու տղամարդու և երկու երեխայի չի հաջողվել փրկել:
Վերջին մի քանի օրերին նավակների հետ կապված միջադեպերի զոհերի թիվը հասել է գրեթե 100-ի: