Ո՞րն էր իմաստը՝ միկրոֆոնով դուրս վազելու և երիտասարդներին հարցնելու, թե ինչ է նշանակում Հոլոքոստ


17:43 , 4 նոյեմբեր, 2015

Համոզված եմ, եթե Իսրայելում մեկը միկրոֆոնը դեմ տա փողոցով քայլող երիտասարդներին ու հարցնի, թե ինչ է նշանակում Մեծ Եղեռն, ապա հարցվողների 99 տոկոսը չի իմանա, ու շատ տարօրինակ պատասխաներ գուցե տան: Հիմա մի տեսակ չեմ հասկանում, որն էր իմաստը՝ միկրոֆոնով դուրս վազելու և երիտասարդներին հարցնելու, թե ինչ է նշանակում Հոլոքոստ, ու հետո էլ այդ բառից անտեղյակ երիտասարդների պատասխանները տեղադրելու ինտերնետում ու ղժժալու հարցվողների վրա: Գուցե վատ է, որ երիտասարդները չգիտեն՝ ինչ է Հոլոքոստը, բայց էնպես էլ չի, որ պարտադիր է, որ իմանան: Իսկ գուցե Հոլոքոստի իմաստը չիմացող երիտասարդները շատ այլ բառերի իմաստը գիտեն, որոնք էդ նույն հարցման հեղինակները նույնիսկ չեն իմանա: