Իսկական հրաշք. բժիշկ Արտավազդ Սահակյանին հաջողվել է վերականգնել 32-ամյա տղամարդու պոկված և ջնջխված ոտքը


20:45 , 3 նոյեմբեր, 2015

Հայտնի բժիշկ-վիրաբույժ Արտավազդ Սահակյանը 8 ժամ տևած վիրահատությունից հետո կարողացել է վերականգնել երեկ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած վթարի ենթարկված 32-ամյա Վարուժան Խուրշուդյանի պոկված ու ջախջախված ոտքը: Այս մասին մեզ տեղեկացրեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Տղամարդու հարազատներն անչափ հուզված ու ոգևորված են իրականություն դարձած հրաշքից և բժշկի պրոֆեսիոնալիզմից: Ամենաուրախալի նորությունն այն է, որ տղամարդը կկարողանա վիրահատությունից հետո քայլել: 
Հիշեցնենք, որ 2013 թվականին էլ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ժամեր տևած ծանր վիրահատությունցից հետո վերականգնել էր 1996թ.-ին ծնված Լիլիթ Աբրահամյանի ոտքը, ով ևս վթարի հետևանքով կորցրել էր այն: