Եգիպտոսում կործանված ինքնաթիռի հայ զոհը ամիսներ առաջ էր ամուսնացել


00:25 , 3 նոյեմբեր, 2015

Yn.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ի առավոտյան AirbusA321 ինքնաթիռի հետ աղետալի դեպք պատահեց: Թռիչքից մի քանի րոպե անց ինքնաթիռն անհետացավ ռադարների տեսադաշտից ու կործանվեց Սինայի թերակղզում: 200-ից ավելի ուղևորներից ոչ ոք չփրկվեց:

Նրանց թվում էր նաև 39-ամյա վոլգոգրադցի, ազգությամբ հայ Լեոնիդ Մնացականովը: Նրա ընկերներից մեկը իր էջում գրել էր․ «Երբ ընկնում է ինքնաթիռն ու զոհվում են մարդիկ… դա ինչ-որ տեղ հեռվում է… հեռուստացույցի մեջ: Սակայն երբ ինքնաթիռում զոհվում է քո ընկերը, դա բոլորովին այլ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ