Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են


11:54 , 11 դեկտեմբեր, 2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: