Մխիթարյանը հայտնվել է Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում


17:36 , 2 նոյեմբեր, 2015

Ankakh.com-ը գրում է.

Goal.com-ը ներկայացրել է Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Լավագույնների ցուցակում է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Goal.com