Բարև, Հայկ ջան: Քեզ կարոտով ու սիրով գրում եմ: Ուզում եմ պատմել իմ մասին մի քիչ. Էս տարի ընդունվեցի բժշկական ուսումնարան, որոշել եմ լավ սովորել, որ լավ բժիշկ դառնամ: Պապային ասացի՝ երկրորդ կուրսից ես էլ կգնամ Ղարաբաղ, մեկ ա մեր ամբողջ թաղի տղերքը էնտեղ են, պապան վրաս գոռաց: Բայց ոչինչ, Հայկ ջան, ես գալու եմ, տանից կփախնեմ, կգամ ձեր մոտ, գիտեմ, որ իմ կարիքը կզգացվի:
Գիտես, Հայկ ջան, հիշում եմ, որ էս վերջի անգամ եկել էիր տուն, մի տեսակ տխրություն կար աչքերիդ մեջ, մի տեսակ թախիծ... Չուզեցա ձերոնց մոտ ասել, բայց սիրտս կտոր-կտոր եղավ...