Replik.am-ը գրում է.
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի տեղակալ Մեհմետ Ալի Շահինը հայտարարել է, որ եթե իր կուսակցությունը նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չստանա խորհրդարանական մեծամասնություն, հավանական է, որ քննարկվի նոր արտահերթ ընտրությունների հարցը: Այս մասին հայտնում է CIHAN-ը:
«Եթե այս ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին եղան հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, կարող են սկսվել խոսակցություններ ևս մեկ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին»,-ասել է Շահինը:
Նշենք, որ հունիսյան պարտությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի կարգադրությամբ, որոշում կայացվեց երկրում նոր արտահերթ ընտրություններ անցկացնել: