Չինական այլընտրանքային էներգիան ՀՀ-ում


14:06 , 31 հոկտեմբեր, 2015

Գաղտնիք չէ, որ Չինաստանն աշխարհի հզոր գերտերություններից մեկն է, ուստի վերջինիս հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումն ունի ստրատեգիական նշանակություն:

Վերը նշվածը հաշվի առնելով` կարելի է փաստել, որ օրերս ՀՀ վարչապետի և էլեկտրաէներգետիկայի արտադրության ոլորտում գործող չինական «TBEA» ընկերության գլխավոր տնօրեն Լի Բյան Ցույի հետ հանդիպումը նշանակալից ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա: Զրուցակիցները քննարկել են չինական ընկերության կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրի իրականացման քայլերն ու հեռանկարները: Լի Բյան Ցույը նշել է, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը և շահագրգիռ են ներդրումային ծրագրի իրականացման գործում, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում, Իսկ Հովիկ Աբրահամյանն էլ հավելել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացաց ներդրումային ծրագրի:

Հարկ է նշել, որ «TBEA»-ը համարվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ և բաշխմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Այն արդյունավետ գործունեություն է ծավալում նաև ԱՊՀ երկրներում: