Ի՞նչ են մտածել, որ բերել, մարդկանց պատուհաններին «քսվող» անցում են կառուցել


09:57 , 31 հոկտեմբեր, 2015

Հետաքրքիր է՝ ի՞նչ և որտեղո՞վ են մտածել Բագրատունյացի վրայի այս անցումը նախագծելիս, շինարարությունը թույլատրելիս և այդպես շարունակ... Երևի չեն մտածել: Կամ էլ մտածել են՝ «չոլում» են այն կառուցելու, կողքը... չէ՝ կիպ կպած, այլ ոչ թե կողքը, բնակելի շենքեր չկան: Ու բերել և մարդկանց պատուհաններին «քսվող» անցում են կառուցել: Դե մենք բաց, անթաքույց կյանքով ապրող մարդիկ ենք, ի՞նչ է եղել որ...
Ու հեռախոսակապի ընկերություններից մեկի գովազդն էլ որ հանգրվանել է այդ անցման վրա, լրացրել է պակասը: Իսկապես, «էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար...»: